Cours est disponible
Այս դասընթացի միջոցով այն բժիշկները, ովքեր հաճախ են հակամանրէային դեղերով բուժում նշանակում, հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիք և գործիքակազմ, որոնք կօգնեն բարելավել հակամանրէային դեղերի պատշաճ կիրառումը առօրա աշխատանքում։ Դեպքերի օրինակներով դասընթացի ընթացքում կլուսաբանվի, թե ինչպես կարելի է հակամանրէային դեղերի կառավարման սկղբունքները կիրառել կլինիկական տարբեր իրավիճակներում։ Առաջին հերթին մենք կամփոփենք կլինիկական հիմնարար գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հակամանրէային դեղերը պատշաճ ձևով օգտագործելու համար։ Ապա մենք կլուսաբանենք, թե բժիշկներն ինչպես կարող են օգտագործել այս գիտելիքները պացիենտներին բուժելիս՝ հավատարիմ մնալով հակամանրէային դեղերի պատշաճ նշանակման 5 հիմնական սկզբունքներին։ Այս դասընթացը հիմք կապահովի յուրաքանչյուր կլինիկական դեպքին հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի տեսանկյունից մոտենալու համար։ Մենք հույս ունենք, որ դասընթացն օգտակար կլինի ձեր աշխատանքում և դուք կներշնչվեք հակամանրէային դեղերի կառավարման ջատագով դառնալու գաղափարով։
Այս դասընթացն առկա է նաև հետևյալ լեզուներով՝
English - français - Italiano - Русский - Español - македонски
Դասընթացի մասին՝ Բարի գալուստ «Հակամանրէային ստյուարդություն․ բանիմացության վրա հիմնված մոտեցում» Ակնարկ․ Բարի գալուստ «Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում» մեծածավալ, բաց առցանց դասընթաց։ Հակաբիոտիկները փրկում են կյանքեր և դրանց հայտնագործումը 20-րդ դարի կարևորագույն ձեռքբերումներից է։ Այդուհանդերձ, առկա տվյալները փաստում են, որ հակամանրէային դեղերի սխալ կիրառումը լայնորեն տարածված է առողջապահության բոլոր մակարդակներում։ Այս դեղերի ոչ պատշաճ կիրառումը նպաստում է դեղակայուն օրգանիզմների առաջացմանը` լուրջ սպառնալիք ստեղծելով բժշկության ոլորտում անցած դարի կարևոր ձեռքբերումների համար։ Որպեսզի կարողանանք պահպանել այս կյանքեր փրկող դեղերի օգտակարությունը, մենք բոլորս պետք է հակաբիոտիկներն օգտագործենք խելամիտ ձևով։ «Հակամանրէային դեղերի կառավարումը» վկայակոչում է միջամտություններ, որոնք ուղղված են հակաբիոտիկների օպտիմալ օգտագործմանը՝ ներառյալ դեղերի ընտրությունը, դեղաչափը, դրանք ստանալու ընթացքն ու տևողությունը։ Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարելու նպատակով բոլոր բժիշկները պետք է դառնան հակամանրէային դեղերի կառավարողներ՝ դրանք ճիշտ նշանակելու և պացիենտներին ու գործընկերներին կրթելու եղանակով։ 14 մոդուլների այս հավաքածուում առաջին հերթին կամփոփվեն հիմնարար կլինիկական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հակամանրէային դեղերը խելամիտ ձևով օգտագործելու համար (մոդուլ A-E)։ Ապա մենք կլուսաբանենք, թե բժիշկներն ինչպես կարող են կիրառել այդ գիտելիքներն իրենց առօրյա աշխատանքում՝ օգտագործելով ներկայացված կլինիկական տարբեր իրավիճակները (մոդուլ F-N)։
Նպատակները՝ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցման հիմանկան գաղափարները և, թե ինչպես կարելի է դրանք կիրառել կլինիկական տարբեր իրավիճակներում։
Դասընթացի տևողությունը՝ Մոտավորապես 8 ժամ։
Հավաստագրեր՝ Դասընթացի ավարտին տրամադրվում է մասնակցությունը հաստատող հատուկ հավաստագիր։
Ազատում պատասխանատվությունից․ Այս դասընթացը միտված չէ փոխարինել կլինիկական եզրակացությանը կամ վարակիչ հիվանդությունների կամ մանրէաբանների կարծիքն անտեսել հատկապես կապված բարդ դեպքերի կամ այն դեպքերի հետ, որոնք դուրս են գտնվում ուղեցույցների իրավասության շրջանակներից։ ԱՀԿ-ն չի կրում պատասխանատվություն այս դասընթացում ներկայացված տեղեկատվութան գործնականում կիրառման արդյունքում առաջացած վնասի, կորստի կամ վնասվածքի համար։ ԱՀԿ-ն չի հաստատում կամ պատասխանատվություն կրում այս դասընթացի շրջանակներում ներկայացված որևէ թեստի, ուղեցույցի, բուժման սխեմայի կամ ընթացակարգի համար։
Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից.Antimicrobial Stewardship: A competency-based approach, 2017թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է: