Course is available

Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում

Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում

Այս դասընթացի միջոցով այն բժիշկները, ովքեր հաճախ են հակամանրէային դեղերով բուժում նշանակում, հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիք և գործիքակազմ, որոնք կօգնեն բարելավել հակամանրէային դեղերի պատշաճ կիրառումը առօրա աշխատանքում։ Դեպքերի օրինակներով դասընթացի ընթացքում կլուսաբանվի, թե ինչպես կարելի է հակամանրէային դեղերի կառավարման սկղբունքները կիրառել կլինիկական տարբեր իրավիճակներում։ Առաջին հերթին մենք կամփոփենք կլինիկական հիմնարար գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հակամանրէային դեղերը պատշաճ ձևով օգտագործելու համար։ Ապա մենք կլուսաբանենք, թե բժիշկներն ինչպես կարող են օգտագործել այս գիտելիքները պացիենտներին բուժելիս՝ հավատարիմ մնալով հակամանրէային դեղերի պատշաճ նշանակման 5 հիմնական սկզբունքներին։ Այս դասընթացը հիմք կապահովի յուրաքանչյուր կլինիկական դեպքին հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի տեսանկյունից մոտենալու համար։ Մենք հույս ունենք, որ դասընթացն օգտակար կլինի ձեր աշխատանքում և դուք կներշնչվեք հակամանրէային դեղերի կառավարման ջատագով դառնալու գաղափարով։

Self-paced
Language: Հայերեն
Русский, Français, English
Health topic

Enroll for Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում

Before you can be enrolled for the course, you have to read and agree to the course provider's data protection policy.

Show policy

Course information

Այս դասընթացն առկա է նաև հետևյալ լեզուներով՝

English - français - Italiano - Русский - Español - македонски

Դասընթացի մասին՝ Բարի գալուստ «Հակամանրէային ստյուարդություն․ բանիմացության վրա հիմնված մոտեցում» Ակնարկ․ Բարի գալուստ «Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում» մեծածավալ, բաց առցանց դասընթաց։ Հակաբիոտիկները փրկում են կյանքեր և դրանց հայտնագործումը 20-րդ դարի կարևորագույն ձեռքբերումներից է։ Այդուհանդերձ, առկա տվյալները փաստում են, որ հակամանրէային դեղերի սխալ կիրառումը լայնորեն տարածված է առողջապահության բոլոր մակարդակներում։ Այս դեղերի ոչ պատշաճ կիրառումը նպաստում է դեղակայուն օրգանիզմների առաջացմանը` լուրջ սպառնալիք ստեղծելով բժշկության ոլորտում անցած դարի կարևոր ձեռքբերումների համար։ Որպեսզի կարողանանք պահպանել այս կյանքեր փրկող դեղերի օգտակարությունը, մենք բոլորս պետք է հակաբիոտիկներն օգտագործենք խելամիտ ձևով։ «Հակամանրէային դեղերի կառավարումը» վկայակոչում է միջամտություններ, որոնք ուղղված են հակաբիոտիկների օպտիմալ օգտագործմանը՝ ներառյալ դեղերի ընտրությունը, դեղաչափը, դրանք ստանալու ընթացքն ու տևողությունը։ Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարելու նպատակով բոլոր բժիշկները պետք է դառնան հակամանրէային դեղերի կառավարողներ՝ դրանք ճիշտ նշանակելու և պացիենտներին ու գործընկերներին կրթելու եղանակով։ 14 մոդուլների այս հավաքածուում առաջին հերթին կամփոփվեն հիմնարար կլինիկական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հակամանրէային դեղերը խելամիտ ձևով օգտագործելու համար (մոդուլ A-E)։ Ապա մենք կլուսաբանենք, թե բժիշկներն ինչպես կարող են կիրառել այդ գիտելիքներն իրենց առօրյա աշխատանքում՝ օգտագործելով ներկայացված կլինիկական տարբեր իրավիճակները (մոդուլ F-N)։

Նպատակները՝ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցման հիմանկան գաղափարները և, թե ինչպես կարելի է դրանք կիրառել կլինիկական տարբեր իրավիճակներում։

Դասընթացի տևողությունը՝ Մոտավորապես 8 ժամ։

Հավաստագրեր՝ Դասընթացի ավարտին տրամադրվում է մասնակցությունը հաստատող հատուկ հավաստագիր։

Ազատում պատասխանատվությունից․ Այս դասընթացը միտված չէ փոխարինել կլինիկական եզրակացությանը կամ վարակիչ հիվանդությունների կամ մանրէաբանների կարծիքն անտեսել հատկապես կապված բարդ դեպքերի կամ այն դեպքերի հետ, որոնք դուրս են գտնվում ուղեցույցների իրավասության շրջանակներից։ ԱՀԿ-ն չի կրում պատասխանատվություն այս դասընթացում ներկայացված տեղեկատվութան գործնականում կիրառման արդյունքում առաջացած վնասի, կորստի կամ վնասվածքի համար։ ԱՀԿ-ն չի հաստատում կամ պատասխանատվություն կրում այս դասընթացի շրջանակներում ներկայացված որևէ թեստի, ուղեցույցի, բուժման սխեմայի կամ ընթացակարգի համար։

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից.Antimicrobial Stewardship: A competency-based approach, 2017թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

Course contents

  • Մոդուլ A Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում Ներածություն:

    Ներածություն Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել, թե ինչի վերաբերյալ է դասընթացը և ներկայացնել հիմնական ունակությունները։
  • Մոդուլ B Հակամանրէային դեղերի նշանակման սկզբունքները:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան սահմանել էմպիրիկ հակամանրէային բուժում նշանակելու սկզբունքները, հակամանրէայիններ նշանակելիս հաշվի առնել պացիենտի և համաճարակաբանական գործոնները և օգտագործել կլինիկական և լաբորատոր տվյալները՝ գնահատելու համար տվյալ պացիենտի բուժման համապատասխանությունը։
  • Մոդուլ C Հակամանրէային դեղերի դեղաբանություն բժիշկների համար:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել հակամանրէայինների դեղաբանությունը, նկարագրել ներքին ընդունման հակամանրէայինների կենսահասանելիությունը և լուսաբանել ժամանակակախյալ հակամանրէային դեղեր հասկացությունը, նկարագրել բետա լակտամների տևական ներերակային ներարկման օպտիմիզացիան։ լակտամների տևական ներերակային ներարկման օպտիմիզացիան։
  • Մոդուլ D Հակամանրէային դեղերի նկատմանբ կայունություն Դասընթաց բժիշկների համար:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան լուսաբանել մանրէների կայունություն ձեռք բերելու մեխանիզմը, ներկայացնել դեղակայունության առաջացումը և տարածումը և ներկայացնել կլինիկական ուղեցույցների դերը էմպիրիկ հակամանրեային բուժման սխեմա ընտրելիս։
  • Մոդուլ E Հակամանրէային դեղերից ալերգիաներ:

    Մոդուլի ավարտին մասնակիցների համար պետք է պարզ դառնա, որ պենիցիլինից ալերգիայի դեպքերի մեծ մասը թեստերով չեն հաստատվում և պացիենտներին անտեղի վնասում են, ըմբռնել, թե երբ են ախտորոշիչ թեստերը՝ ներառյալ մաշկային թեստերը, ցուցված հակամանրէային ալերգիաները հաստատելու համար և ռազմավարություն կիրառել հասկանալու համար պենիցիլինից ալերգիայի դեպքում ցեֆալոսպորինների օգտագործման հնարավորությունը։
  • Մոդուլ F Միզուղիների վարակ:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել կոնտամինացված մեզի ցանքսի տարածվածությունը և տարբերակել ասիմպտոմատիկ բակտերուրիան և միզուղիների վարակները, լուսաբանել տեղական հակաբիոգրամների և ուղեցույցների կիրառումը միզուղիների վարակների բուժման գործում։
  • Մոդուլ G Շնչուղիների արտահիվանդանոցային վարակներ:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան օգտագործել նախնական գնահատման արդյունքները համապատասխան էմպիրիկ հակամանրէային բուժման սխեմա որոշելու և ճիշտ ախտորոշման կարևորությունն ընդգծելու համար, ինչպես նաև՝ գնահատել ոչ հակամանրէային բուժման դերը բացիլային հիվանդությունների կանխարգելման գործում և բժշկի դերը այդ տարբերակների հետ կապված (պատվաստում) պացիենտի կրթման գործում։
  • Մոդուլ H Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ :

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան հակադրել թարախային և ոչ թարախային մաշկային վիճակների համաճարակաբանությունը և բուժման ռազմավարությունը և լուսաբանել կառավարման հնարավորությունները, տարբերակել, թե կլինիկական որ վիճակների դեպքում է անհրաժեշտ նմուշ ուղարկել ցանքսի համար, և մաշկի ու փափուկ հյուսվածների վարակի բուժման համար հակամանրէայինների օգտագորման օպտիմալացման հնարավորություններ հանդես բերել։
  • Մոդուլ I Արյան վարակներ :

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել արյան ցանքսի համար նմուշի հավաքման ժամանակ կոնտամինացիայի հնարավորությունը նվազեցնող ճիշտ տեխնիկան (կոնտամինացիայի պատճառով հակամանրէային դեղերի անտեղի նշանակման հնարավորությունը մեծանում է)։ Պետք է կարողանան ներկայացնել արյան վարակի կասկածով պացիենտներին հակամանրէային դեղերով բուժում նշանակելու սխեման, ցուցաբերել մանրէաբանների հետ համագործակցելու հնարավորություններ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ճիշտ ախտորոշել և հակամանրէային դեղերը տեղին օգտագործե
  • Մոդուլ J Հակամանրէային դեղերով կանխարգելումը վիրաբուժության մեջ:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ներկայացնել հակամանրէային դեղերի օգտագործման սկզբունքները վիրաբուժական պրոֆիլակտիկայում, նկարագրել, թե հաստատությունների կարևոր արձանագրությունների միջոցով ինչպես կարելի է լավացնել հակամանրէային դեղերի օգտագործումը վիրաբուժական պրոֆիլակտիկայում և գնահատել նախավիրահատական դեղաչափավորման կարևորությունը, սահմանափակել հակամանրէայինների հետվիրահատական դեղաչափը։
  • Մոդուլ K Սուր ֆարինգիտ դեռահասների և մեծահասակների շրջանում:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել ֆարինգիտի պատճառ հանդիսացող վարակների համաճարակաբանությունը, մանրէաբանական թեստում օգտագործել կլինիկական կանխորորոշման ցուցանիշները որոշելու համար, թե ում է ցուցված տվյալ դեպքում հակամանրէային բուժումը և տարբերակել շփման գործիքները, որոնց միջոցով կարելի է կրթել պացիենտներին։
  • Մոդուլ L Սուր ինֆեկցիոն փորլուծություն:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան տարբերակել սուր փորլուծության հետ կապված սահմանափակ քանակությամբ կլինիկական իրավիճակները, որոնց դեպքում հակամանրէային դեղերով բուժման անհրաժեշտություն կա, զգայունության տվյալներն օգտագործել հասկանալու համար, թե երբ է անհրաժեշտ, ճանապարհորդի փորլուծության առկայության դեպքում, հակամանրէային բուժում նշանակել և երբ է ցուցված, առանց որևէ բուժման, ապաքինվելու հնարավորություն տալը, հասկանալ բժշկի դերը սուր փորլուծության դեպքում առանց որևէ նշանակման հակամանրէային դեղեր գնելու և ընդունելու դեպքերի նվազեցման գործում։
  • Մոդուլ M Վենտիլյացիոն-ասոցացված թոքաբորբ :

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել, թե հակամանրէայինների նկատմամբ կայունության առաջացումը որոշակի բուժհաստատությունում ինչպես է ենթարկում պացիենտներին ներհիվանդանոցային այնպիսի վարակի վտանգին, ինչպիսին վենտիլյացիոն-ասոցացված թոքաբորբն է, լուսաբանել ցանքսի համապատասխան նմուշ վերցնելու կարևորությունը և արդյունքների օգտագործումը հակամանրէայինների կիրառման օպտիմալացման գործում, ընդգծել վենտիլյացիոն-ասոցացված թոքաբորբի բուժման տևողությունը։
  • Մոդուլ N Սուր միջին օտիտ:

    Մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ըմբռնել ճշգրիտ ֆիզիկական զննման արդյունքների կարևորությունը միջին ականջի հիվանդությունների բուժման համար հակամանրէային դեղերի նշանակելու կամ չնշանակելու տարբերակման գործում, սուր միջին օտիտի և էքսուդատով միջին օտիտի բուժման համար ուղեցույցներին հետևողական լինելու կարևորությունը և սուր միջին օտիտով հիվանդների բուժման մեջ ցույց տալ ոչ հակամանրէային դեղերով միջամտությունների և կանխարգելիչ միջոցառումների հնարավորությունը։
  • Մոդուլ O: ցանքսի արդյունքների մեկնաբանում:

    Այս մոդուլն ավարտելիս մասնակիցները պետք է հասկանան, թե ինչ ազդեցութուն է ունենում նմուշի ճիշտ հավաքելը արդյունքների մեկնաբանման վրա, օգտագործել կլինիկական տվյալները մանրէաբանական արդյունքները ճիշտ մեկնաբանելու և գաղութների ձևավորումը և կոնտամինացիան վարակից տարբերակելու համար։ Հակամանրէային զգայունության տվյալները ճշգրիտ մեկնաբանելու համար հասկացություն մշակել։
  • Դասընթացի կրեդիտներ:

    Course developed with technical contribution from Marisa Holubar, MD MS & Prof. Stan Deresinski, MD (Stanford University School of Medicine); Elizabeth Robilotti, MD MPH (Memorial Sloan Kettering Cancer Center), Tjalling Leenstra, MD PhD (WHO Collaborating Centre for Antimicrobial Resistance Epidemiology and Surveillance Centre for Infectious Disease Control National Institute for Public Health and the Environment The Netherlands); Dr. med. Muna Abu Sin, MD, MSc (Robert Koch-Institute); Hrachuhi Ghazaryan, MD (Yerevan State Medical University) • Responsible WHO advisors: Dr. med. Saskia Nahrgang, MD, MPH Technical Officer, Programme Control of Antimicrobial Resistance WHO Regional Office for Europe & Danilo Lo Fo Wong, PhD Programme Manager, Programme Control of Antimicrobial Resistance WHO Regional Office for Europe

Enroll me for this course

The course is free. Just register for an account on OpenWHO and take the course!

Enroll for Հակամանրէային դեղերի կառավարում՝ կոմպետենտության վրա հիմնված մոտեցում

Before you can be enrolled for the course, you have to read and agree to the course provider's data protection policy.

Show policy

Certificate Requirements

  • Gain a Confirmation of Participation by completing at least 80% of the course material.