Course is available

Ձեռքերի հիգիենա

Offered by OpenWHO
Ձեռքերի հիգիենա

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակներից շատերը հնարավոր է կանխարգելել ձեռքերի պատշաճ հիգիենայի պահպանման միջոցով, այն է՝ ճիշտ պահին և ճիշտ եղանակով ձեռքերը մաքրելու շնորհիվ։ Ձեռքերի հիգիենայի վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցները նպաստում են բուժհաստատություններում ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանմանը։ Այս ամենից բացի, բուժհաստատությունների համար մշակվել են նաև ԱՀԿ մուլտիմոդալ ռազմավարությունը, իրականացման ուղեցույցը և գործիքակազմը։ Այս մոդուլը ստեղծվել է ձեռքերի հիգիենայի, համապատասխան գործիքների և գաղափարների վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունները ամփոփ ներկայացնելու համար։

Խնդրում ենք նկատի ունենալ. այս նյութերը վերջին անգամ թարմացվել են 18/01/2022-ին։

Self-paced
Language: Հայերեն
COVID-19

Course information

Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով.

English - français - Português - العربية - Русский - Español - 中文 - Nederlands - Soomaaliga - Türk - සිංහල- தமிழ் - Shqip - македонски - Tetun - Казақ тілі - ქართული ენა

Նկարագիր՝: Բուժաշխատողների ձեռքերը կարևոր դերակատարում ունեն պացիենտների անվտանգության ապահովման հարցում։ Եթե բուժաշխատողները ճիշտ պահին չլվանան ձեռքերը, նրանք կնպաստեն մանրէների տարածմանը պացիենտների շրջանում։ Ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը համարվում է կարևոր բժշկական միջամտություն։ Ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը նվազեցնում է մանրէների հետագա տարածումը, բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները և նպաստում է պացիենտների անվտանգության պահպանմանը։ Ձեռքերի հիգիենան չափազանց կարևոր դերակատարում ունի ՎԿՀ ծրագրերում։

Ուսուցման նպատակներ՝ Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․

  • ներկայացնել ձեռքերի հիգիենայի նպատակը ՎԿՀ համատեքստում;
  • ներկայացնել «Ձեռքերի հիգիենայի 5 մոմենտներ» մոտեցումը;
  • քննարկել ձեռնոցների օգտագործումը և ձեռքերի հիգիենան պացիենտներին օգնություն ցուցաբերելիս;
  • ցուցադրել ձեռքերը օճառով և ջրով լվանալու ԱՀԿ-ի առաջարկած մեթոդը;
  • ցուցադրել ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոցների կիրառմամբ ձեռքերի հիգիենայի իրականացման ԱՀԿ-ի առաջարկած մեթոդը;
  • քննարկել բուժհաստատություններում ձեռքերի հիգիենայի իրականացումը։

Դասընթացի տևողություն՝ Մոտավորապես 1 ժամ:

Հավաստագրեր՝: Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կանցնեն ավարտական թեստի 70%-ը։ Կարող եք այնքան փորձել, քանի դեռ չեք հաղթահարել սահմանված անցողիկ շեմը։ Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Standard precautions: Hand hygiene , 2020 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

Enroll me for this course

The course is free. Just register for an account on OpenWHO and take the course!
Enroll me now

Certificate Requirements

  • Gain a Record of Achievement by earning at least 70% of the maximum number of points from all graded assignments.
  • Gain an Open Badge by completing the course.