课程进行中
COVID-19 պացիենտների կլինիկական վարում» դասընթացը նվիրված է բուժաշխատողներին, որոնք ներգրավված են COVID-19 համավարակի դեմ պայքարում։ Այն բուժաշխատողներին ապահովում է համապատասխան գիտելիքով՝ ապահով, արդյունավետ և որակյալ բուժօգնություն տրամադրելու համար։ Դասընթացն անդրադառնում է կլինիկական վարման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաստատության նախապատրաստում, դեպքերի ավելացման ժամանակ համապատասխան միջոցառումների պլանավորում, բուժաշխատողների շրջանում վարակի կանխարգելման և հսկողության միջոցառումներ, մի հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց պացիենտի տեղափոխություն, COVID-19-ի թեթև, միջին և ծանր դեպքերի կլինիկական վարում, տարեցների, հղիների և երեխաների համար հատուկ նկատառումներ, վերականգնողական բուժում, էթիկական դիտարկումներ և պալիատիվ բուժօգնություն։
Այս նյութերը գործարկվել են 13/01/2021թ. Քանի որ COVID-19-ի վերաբերյալ գիտական ապացույցներն ու տեխնիկական ուղեցույցներն անընդհատ զարգանում են, այս դասընթացի նյութերը հնացած են։ Այս դասընթացը վերանայման է ենթարկվում: Միևնույն ժամանակ, խնդրում ենք այցելել https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019 վերջին թարմացումները:
WHO / Blink Media - Martyn Aim
Այս դասընթացը հասանելի է նաեւ հետեւյալ լեզուներով.
English - Macedonian - Français - Shqip - 中文 - Русский - Українська
Դասընթացի նկարագրություն՝
COVID-19 պացիենտների կլինիկական վարման վեցերորդ դասընթացը նվիրված է COVID-19 պացիենտների վերականգնողական բուժմանը։ Դասընթացը բաղկացած է յոթ մոդուլներից։ Այս մոդուլներն անդրադառնում են COVID-19 հիվանդությունից հետո պացիենտների վերականգնողական բուժման կարիքներին (իմացական խանգարումներ, ֆիզիկական հյուծվածության և մկանային թուլության, շնչառական, կլման ակտի, հաղորդակցության և առօրյա կենսագործունեության խնդիրներ)։ Դասընթացը ներկայացնում է նաև վերականգնողական բուժման տեխնիկաները։
Եթե հետաքրքրված եք COVID-19-ով պացիենտների կլինիկական վարման այլ ասպեկտներով, կարող եք ուսումնասիրել «COVID-19-ով պացիենտների կլինիկական վարում» դասընթացների շարքը, որտեղ ներկայացված են թեմային վերաբերող ընդհանուր դիտարկումներ։
Ուսուցման նպատակները՝
Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․
Դասընթացի տևողություն՝ 3 ժամ
Հավաստագիր՝ Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք կուսումնասիրեն կրթական նյութի առնվազն 80%-ը և բարեհաջող կանցնեն ավարտական թեստի առնվազն 80%-ը: Մասնակիցները, ովքեր ստանում են Ձեռքբերման գրանցում, կարող են նաեւ ներբեռնել Open Badge այս դասընթացի համար: Սեղմեք այստեղ իմանալու համար, թե ինչպես:
Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Clinical management of patients with COVID-19: Rehabilitation of patients with COVID-19, 2021 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է: