Course is available

COVID-19 պացիենտների կլինիկական վարում - COVID-19 պացիենտների վերականգնողական բուժում

Offered by OpenWHO
COVID-19 պացիենտների կլինիկական վարում - COVID-19 պացիենտների վերականգնողական բուժում

COVID-19 պացիենտների կլինիկական վարում» դասընթացը նվիրված է բուժաշխատողներին, որոնք ներգրավված են COVID-19 համավարակի դեմ պայքարում։ Այն բուժաշխատողներին ապահովում է համապատասխան գիտելիքով՝ ապահով, արդյունավետ և որակյալ բուժօգնություն տրամադրելու համար։ Դասընթացն անդրադառնում է կլինիկական վարման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաստատության նախապատրաստում, դեպքերի ավելացման ժամանակ համապատասխան միջոցառումների պլանավորում, բուժաշխատողների շրջանում վարակի կանխարգելման և հսկողության միջոցառումներ, մի հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց պացիենտի տեղափոխություն, COVID-19-ի թեթև, միջին և ծանր դեպքերի կլինիկական վարում, տարեցների, հղիների և երեխաների համար հատուկ նկատառումներ, վերականգնողական բուժում, էթիկական դիտարկումներ և պալիատիվ բուժօգնություն։

Այս նյութերը գործարկվել են 13/01/2021թ. Քանի որ COVID-19-ի վերաբերյալ գիտական ապացույցներն ու տեխնիկական ուղեցույցներն անընդհատ զարգանում են, այս դասընթացի նյութերը հնացած են։ Այս դասընթացը վերանայման է ենթարկվում: Միևնույն ժամանակ, խնդրում ենք այցելել https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019 վերջին թարմացումները:

WHO / Blink Media - Martyn Aim

Self-paced
Language: Հայերեն
COVID-19

Course information

Այս դասընթացը հասանելի է նաեւ հետեւյալ լեզուներով.

English - Macedonian - Français - Shqip - 中文 - Русский - Українська

Դասընթացի նկարագրություն՝

COVID-19 պացիենտների կլինիկական վարման վեցերորդ դասընթացը նվիրված է COVID-19 պացիենտների վերականգնողական բուժմանը։ Դասընթացը բաղկացած է յոթ մոդուլներից։ Այս մոդուլներն անդրադառնում են COVID-19 հիվանդությունից հետո պացիենտների վերականգնողական բուժման կարիքներին (իմացական խանգարումներ, ֆիզիկական հյուծվածության և մկանային թուլության, շնչառական, կլման ակտի, հաղորդակցության և առօրյա կենսագործունեության խնդիրներ)։ Դասընթացը ներկայացնում է նաև վերականգնողական բուժման տեխնիկաները։

Եթե հետաքրքրված եք COVID-19-ով պացիենտների կլինիկական վարման այլ ասպեկտներով, կարող եք ուսումնասիրել «COVID-19-ով պացիենտների կլինիկական վարում» դասընթացների շարքը, որտեղ ներկայացված են թեմային վերաբերող ընդհանուր դիտարկումներ։

Ուսուցման նպատակները՝

Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․

  • Հասկանալ վերականգնողական բուժման դերը COVID-19 հիվանդության հետևանքով առաջացած խանգարումների բուժման ժամանակ,
  • Նկարագրել վերականգնման ենթակա, COVID-19 հիվանդության հետևանքով առաջացած խանգարումների էթիոլոգիան,
  • Իմանալ՝ ում և երբ դիմել՝ վերականգնողական կարիքների գնահատման համար,
  • Կրթել և խորհուրդ տալ պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին,
  • Պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին ներկայացնել համապատասխան ռազմավարություններ, որոնք կօգնեն հաղթահարել առկա խանգարումները։

Դասընթացի տևողություն՝ 3 ժամ

Հավաստագիր՝ Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք կուսումնասիրեն կրթական նյութի առնվազն 80%-ը և բարեհաջող կանցնեն ավարտական թեստի առնվազն 80%-ը: Մասնակիցները, ովքեր ստանում են Ձեռքբերման գրանցում, կարող են նաեւ ներբեռնել Open Badge այս դասընթացի համար: Սեղմեք այստեղ իմանալու համար, թե ինչպես:

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Clinical management of patients with COVID-19: Rehabilitation of patients with COVID-19, 2021 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

Course contents

  • Մոդուլ 1․ Վերականգնողական բուժման ուղի :

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել պացիենտի վերականգնման կարիքները վերջինիս բուժման ընթացքում,հասկանալ վերականգնողական բուժման բազմամասնագիտական մոտեցումը, սահմանել հնարավոր մարտահրավերները և ռիսկերը, որոնք ասոցացվում են COVID-19-ով պացիենտների վերականգնողական բուժման հետ, ինչպես նաև՝ ներկայացնել համապատասխան ռազմավարությունները։
  • Մոդուլ 2․ COVID-19 հիվանդությունից հետո իմացական խանգարումներ ունեցող պացիենտների համար վերականգնողական բուժում:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել իմացական խանգարումների էթիոլոգիան, իմանան՝ ում և երբ դիմել այդ խնդիրները գնահատելու համար, կրթեն և խորհուրդ տան պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, վերջիններիս ներկայացնեն իմացական խանգարումների հաղթահարման ռազմավարությունները։
  • Մոդուլ 3․ COVID-19 հիվանդությունից հետո ֆիզիկական հյուծվածություն ու մկանային թուլություն ունեցող պացիենտների վերականգնողական բուժում:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել ֆիզիկական հյուծվածության և մկանային թուլության էթիոլոգիան, իմանան՝ ում և երբ դիմել այդ խնդիրները գնահատելու համար, կրթեն և խորհուրդ տան պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին ներկայացնեն ֆիզիկական հյուծվածության և մկանային թուլության հաղթահարման ռազմավարությունները։
  • Մոդուլ 4․ COVID-19 հիվանդությունից հետո թոքերի ֆունկցիայի խանգարումներ ունեցող պացիենտների վերականգնողական բուժում:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել թոքերի ֆունկցիայի խանգարման էթիոլոգիան COVID-19-ի համատեքստում, իմանան՝ ում և երբ դիմել այդ խնդիրները գնահատելու համար, կրթեն և խորհուրդ տան պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, վերջիններիս ներկայացնեն թոքերի ֆունկցիայի խանգարումների հաղթահարման ռազմավարությունները։
  • Մոդուլ 5․ COVID-19 հիվանդությունից հետո կլման ակտի հետ կապված խնդիրների վերականգնողական բուժում:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել կլման ակտի խանգարումների էթիոլոգիան COVID-19-ի համատեքստում, իմանան՝ ում և երբ դիմել այդ խնդիրները գնահատելու համար, կրթեն և խորհուրդ տան պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, վերջիններիս ներկայացնեն կլման ակտի խանգարումների հաղթահարման ռազմավարությունները։
  • Մոդուլ 6․ COVID-19 հիվանդությունից հետո հաղորդակցման խնդիրներ ունեցող պացիենտների վերականգնողական բուժում:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել հաղորդակցման խանգարումների էթիոլոգիան COVID-19-ի համատեքստում, իմանան՝ ում և երբ դիմել այդ խնդիրները գնահատելու համար, կրթեն և խորհուրդ տան պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, վերջիններիս ներկայացնեն հաղորդակցման խանգարումների հաղթահարման ռազմավարությունները։
  • Մոդուլ 7․ COVID-19 հիվանդությունից հետո առօրյա կենսագործունեության հարցերում դժվարություններ ունեցող պացիենտների վերականգնողական բուժում:

    Այս մոդուլի ավարտին մասնակիցները պետք է կարողանան նկարագրել առօրյա կենսագործունեության հարցերում առաջացած դժվարությունների էթիոլոգիան COVID-19-ի համատեքստում, իմանան՝ ում և երբ դիմել այդ խնդիրները գնահատելու համար, կրթեն և խորհուրդ տան պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, վերջիններիս առօրյա կենսագործունեության հարցերում առաջացած դժվարությունների հաղթահարման ռազմավարությունները։

Enroll me for this course

The course is free. Just register for an account on OpenWHO and take the course!
Enroll me now

Certificate Requirements

  • Gain a Record of Achievement by earning at least 80% of the maximum number of points from all graded assignments.
  • Gain a Confirmation of Participation by completing at least 80% of the course material.
  • Gain an Open Badge by completing the course.