课程进行中

Ստանդարտ նախազգուշական միջոցներ․ Անվտանգ ներարկումներ և ասեղի ծակոցից առաջացած վնասվածքներ

提供者 OpenWHO
Ստանդարտ նախազգուշական միջոցներ․ Անվտանգ ներարկումներ և ասեղի ծակոցից առաջացած վնասվածքներ

Բուժօգնություն ցուցաբերելիս ներարկումները կարող են վտանգավոր լինել պացիենտի համար, եթե պատշաճ չիրականացվեն։ Ոչ անվտանգ ներարկումների պրակտիկան, այն է՝ սուր իրերիսրածայր սխալ օգտագործումը, ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործումը, տարբեր դեղաչափերի սրվակների սխալ օգտագործումը, ոչ ստերիլ իրերի օգտագործումը, ճիշտ չփակված կամ վնասված փաթեթավորումը և մաշկի ոչ ճիշտ ախտահանումը, վտանգում է պացիենտներին և բուժաշխատողներին։ Կարևոր է, որպեսզի բուժաշխատողները տիրապետեն համապատասխան վնասվածքների կանխարգելման մեթոդներին։ Այլապես՝ հնարավոր չլինի կանխարգելել վարակների հետագա տարածումը։

բուժաշխատողներին։ Կարևոր է, որպեսզի բուժաշխատողները տիրապետեն համապատասխան վնասվածքների կանխարգելման մեթոդներին։ Այլապես՝ հնարավոր չլինի կանխարգելել վարակների հետագա տարածումը։

Խնդրում ենք նկատի ունենալ. Այս նյութերը գործարկվել են 23/06/2020-ին:

自学
语言: Հայերեն
COVID-19

课程信息

Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով.
English - Tetun - Nederlands - македонски - Українська

Նկարագիր՝ Այս դասընթացի ընթացքում Դուք կուսումնասիրեք, թե ինչպես է պետք իրականացնել անվտանգ ներարկումներ։ Դասընթացի շրջանակներում կներկայացվեն ասեղների և այլ սուր իրերի ոչնչացման ճիշտ մեթոդները։ Դուք կիմանաք, թե ինչ գործողություններ է պետք ձեռնարկել, եթե գործ ունեք ասեղի ծակոցից առաջացած վնասվածքների հետ։ Դասընթացում մենք կներկայացնենք նաև հաստատության բուժանձնակազմին, պացիենտներին և Ձեր համայնքին նման վարակներից պաշտպանելու եղանակները։

Ուսուցման նպատակներ՝ Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․

  • Բացահայտել այն գործոնները, որոնք նպաստում են բուժհաստատությունում անվտանգ ներարկումների կանոնններին չհետևելուն։
  • Բացատրել ոչ անվտանգ ներարկումների հետ ասոցացվող ռիսկերը և համապատասխան վարակները։
  • Կիրառել անվտանգ ներարկումների լավագույն օրինակները Ձեր հաստատությունում։
  • Նկարագրել անվտանգ ներարկումների 7 քայլերը։
  • Ցուցադրել ասեղների և սուր առարկաների անվտանգ ոչնչացման մեթոդները։
  • Բացատրել, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել ներարկիչները։
  • Բացահայտել Ձեր հաստատությունում ասեղի ծակոցից առաջացած վնասվածքների ուղիները։
  • Նկարագրել, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել ասեղի ծակոցից առաջացած վնասվածքի դեպքում։
  • Բացատրել, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել ասեղի ծակոցի հետևանքով զարգացած հեպատիտ B (HBV), հեպատիտ C (HCV) և ՄԻԱՎ դեպքերում։
  • Կիրառել մուլտիմոդալ ռազմավարությունը՝ նվազեցնելու համար Ձեր հաստատությունում ասեղի ծակոցից առաջացած վնասվածքները։

Դասընթացի տևողություն՝ Մոտավորապես 2 ժամ

Հավաստագրեր՝ Մասնակցության հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կանցնեն ավարտական թեստի 70%-ը։ Թեստը բարեհաջող ավարտելու փորձերը սահմանափակ են (3 անգամ)։ Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից.Standard precautions: Injection safety and needle-stick injury management, 2020թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

订阅本课程

该课程是免费的。 只需在OpenWHO上注册一个帐户并参加课程!
现在注册吧

证书要求

  • 课程证书 授予者需要至少取得课程总分的百分之 70%
  • 完成课程可获得开放徽章