Curso disponível
Վարակի կանխարգելումը և հսկողությունը (ՎԿՀ) կարևոր դերակատարում ունի անվտանգ բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ։ Այս մոդուլում Դուք կսովորեք, թե ինչու է կարևոր իրականացնել ՎԿՀ ծրագրեր և ինչպես են այդ ծրագրերը պաշտպանում պացիենտներին և բուժաշխատողներին։
Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով.
English - македонски- Українська - Türkçe - ქართული ენა
Ընդհանուր ակնարկ: Վարակի կանխարգելումը և հսկողությունը (ՎԿՀ) կարևոր դերակատարում ունի անվտանգ բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ։ Այս մոդուլում Դուք կսովորեք, թե ինչու են առաջանում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները և ինչպես է արդյունավետ ՎԿՀ (Վարակի կանխարգելում և հսկողություն) ծրագիրը կանխում և նվազեցնում այդ վարակների հետագա տարածման ռիսկը։ Արդյունավետ ՎԿՀ ծրագիրը մշակվում է համապատասխան բուժանձնակազմի մասնակցությամբ։ Յուրաքանչյուրն ունի իր դերակատարումն ախտածինների տարածման և հակամանրէային կայունության կանխարգելմանն ուղղված ջանքերում։
Նպատակ:
Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․
Դասընթացի տևողությունը Մոտավորապես 1 ժամ
Հավաստագրեր Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կհանձնեն ավարտական թեստի 70%-ը։ Թեստը բարեհաջող հանձնելու փորձերն անսահմանափակ են։ Կարող եք փորձել, քանի դեռ չեք հաղթահարել սահմանված անցողիկ շեմը։ Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։
Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Introduction to Infection Prevention and Control (IPC) , 2021թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է: