课程进行中

Վարակի կանխարգելում և հսկողություն․ Ներածություն

提供者 OpenWHO
Վարակի կանխարգելում և հսկողություն․ Ներածություն

Վարակի կանխարգելումը և հսկողությունը (ՎԿՀ) կարևոր դերակատարում ունի անվտանգ բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ։ Այս մոդուլում Դուք կսովորեք, թե ինչու է կարևոր իրականացնել ՎԿՀ ծրագրեր և ինչպես են այդ ծրագրերը պաշտպանում պացիենտներին և բուժաշխատողներին։

自学
语言: Հայերեն
Health topic

课程信息

Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով.

English - македонски- Українська - Türkçe - ქართული ენა

Ընդհանուր ակնարկ: Վարակի կանխարգելումը և հսկողությունը (ՎԿՀ) կարևոր դերակատարում ունի անվտանգ բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ։ Այս մոդուլում Դուք կսովորեք, թե ինչու են առաջանում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները և ինչպես է արդյունավետ ՎԿՀ (Վարակի կանխարգելում և հսկողություն) ծրագիրը կանխում և նվազեցնում այդ վարակների հետագա տարածման ռիսկը։ Արդյունավետ ՎԿՀ ծրագիրը մշակվում է համապատասխան բուժանձնակազմի մասնակցությամբ։ Յուրաքանչյուրն ունի իր դերակատարումն ախտածինների տարածման և հակամանրէային կայունության կանխարգելմանն ուղղված ջանքերում։

Նպատակ:

Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․

  • Բացահայտել բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների պատճառները, նկարագրել վարակների փոխանցման ուղիները։
  • Նկարագրել, թե ինչպես է ռիսկի ճանաչումը պաշտպանում պացիենտներին և բուժաշխատողներին։ Բացահայտել բուժհաստատություններում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների հետ ասոցացվող ռիսկերը։
  • Նկարագրել վերահսկողության հիերարխիան և նշել, թե ինչպես է այն նվազեցնում համապատասխան ռիսկերը բուժհաստատությունում։
  • Հասկանալ ՎԿՀ հիմնական բաղադրիչների դերն արդյունավետ ՎԿՀ ծրագրեր մշակելիս։

Դասընթացի տևողությունը Մոտավորապես 1 ժամ

Հավաստագրեր Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կհանձնեն ավարտական թեստի 70%-ը։ Թեստը բարեհաջող հանձնելու փորձերն անսահմանափակ են։ Կարող եք փորձել, քանի դեռ չեք հաղթահարել սահմանված անցողիկ շեմը։ Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Introduction to Infection Prevention and Control (IPC) , 2021թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

课程内容

  • Ներածություն IPC:

    Այս մոդուլում դուք կիմանաք, թե ինչպես և ինչու են առաջանում առողջապահական հետ կապված վարակները (HAI) և ինչպես կարող է IPC-ն օգնել նվազեցնել տարածման ռիսկը:

订阅本课程

该课程是免费的。 只需在OpenWHO上注册一个帐户并参加课程!
现在注册吧

证书要求

  • 课程证书 授予者需要至少取得课程总分的百分之 70%
  • 完成课程可获得开放徽章