Cours est disponible

Ստանդարտ նախազգուշական միջոցներ․ Շրջակա միջավայրի մաքրում և ախտահանում

Offert par OpenWHO
Ստանդարտ նախազգուշական միջոցներ․ Շրջակա միջավայրի մաքրում և ախտահանում

Առողջապահական միջավայրը կարող է հանդես գալ որպես հնարավոր հարուցիչների համար բնական շտեմարան։ Շրջակա միջավայրի մաքրումն կարող է նվազեցնել առողջապահական միջավայրում առկա հարուցիչները։ Վարակի կանխարգելումն ու հսկողությունը (ՎԿՀ) և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունները կարևոր են՝ սահմանափակելու համար առողջապահական միջավայրի մասնակցությունը հիվանդությունների տարածման գործում։

Խնդրում ենք նկատի ունենալ. Այս նյութերը գործարկվել են 29/05/2020-ին։

En mode autodidacte
Langue: Հայերեն
COVID-19

Informations sur le cours

Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով.

English - Tetun - Bahasa Indonesia - Nederlands - Казақ - македонски

Ընդհանուր ակնարկ: Սույն մոդուլում Դուք կհասկանաք, թե ինչպես շրջակա միջավայրի մաքրումն կարող է նվազեցնել առողջապահական միջավայրում առկա հարուցիչները

Նպատակ: Դասընթացի ավարտին Դուք պետք է կարողանաք․

  • նկարագրել ՎԿՀ և շրջակա միջավայրի ծառայությունների միջև եղած համագործակցության ոլորտները,
  • նկարագրել առողջապահական միջավայրը և շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների նպատակը,
  • տարբերակել ընթացիկ և վերջնական մաքրման աշխատանքները,
  • նկարագրել ստանդարտ նախազգուշական միջոցները՝ ՇՄԾ անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար,
  • նկարագրել մաքրող միջոցի և ախտահանիչի տարբերությունը,
  • նկարագրել շրջակա միջավայրի մշտադիտարկման կարևորությունը առողջապահական համակարգում։

Տևողություն: Մոտավորապես մեկ ժամ

Հավաստագիր: Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կանցնեն ավարտական թեստի 70%-ը։ Կարող եք այնքան փորձել, քանի դեռ չեք հաղթահարել սահմանված անցողիկ շեմը։ Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Standard precautions: environmental cleaning & disinfection , 2020 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

Inscrivez-moi à ce cours

Le cours est en accès libre. Créez votre compte et suivez le cours sur OpenWHO.
Inscrivez-moi maintenant

Certificate Requirements

  • Obtenez un certificat de réussite en gagnant plus de 70% du nombre maximal de points pour la somme de toutes les tâches hebdomadaires.
  • Obtenez un Open Badge en complétant le cours.