Cours est disponible
Առաջնորդությունը համարվում է Վարակի կանխարգելում և հսկողություն (ՎԿՀ) արդյունավետ ծրագրի կարևոր բաղադրիչը։ Այս հմտությունը նպաստում է դրական փոփոխություններին ՎԿՀ թիմերում, այլ առաջնորդների և բուժաշխատողների շրջանում և ապահովում է ՎԿՀ ծրագրերի շարունակականությունը։ Այսպիսով՝ ՎԿՀ ծրագրերի հարատևության ապահովման համար ՎԿՀ առաջնորդները պետք է տիրապետեն նախագծերի կառավարման և ռիսկերի գնահատման հմտություններին և պատկերացնեն, թե ինչպես պետք է իրականացնել համապատասխան ռազմավարությունը։ Մենք կուսումնասիրենք, թե ինչպես պետք է մշակել պատշաճ կրթական ծրագրեր Ձեր հաստատության բուժաշխատողների համար։ Համակարգային փոփոխություններ իրականացնելը միշտ դժվար է։ Առաջնորդության հմտությունները Ձեզ հնարավորություն կտան կառուցել ՎԿՀ արդյունավետ թիմեր, ճիշտ ղեկավարել ՎԿՀ նախագծերն ու ապահովել ՎԿՀ ծրագրերի հարատևությունը։
Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով:
English - Français - Shqip - Azərbaycan dili - македонски
Ընդհանուր ակնարկ: Այս դասընթացի շրջանակներում մենք կուսումնասիրենք առաջնորդի հատկանիշները և առաջնորդության տարբեր տեսակները։ Կծանոթանանք, թե ինչպես են առաջնորդական հմտությունները պայմանավորում արդյունավետ հաղորդակցությունը և կոնֆլիկտների կառավարումը։ Մենք կուսումնասիրենք նաև նախագծերի կառավարման ընթացակարգերը և մեծահասակների համար նախատեսված ՎԿՀ կրթությունը, ինչպես նաև «Իրականացում» գիտության հիմունքները և կպարզենք, թե ինչպես է մուլտիմոդալ ռազմավարությունը նպաստում վարքագծի փոփոխությանը և ազդում շահառուների վրա
Ուսուցման նպատակները Դասընթացի ավարտին Դուք կկարողանաք․
արդյունավետ ՎԿՀ ծրագրեր մշակելիս:
Դասընթացի տևողությունը: Մոտավորապես 4 ժամ:
CՀավաստագրեր: Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կհանձնեն ավարտական թեստի 70%-ը: Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։
Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Leadership and programme management in Infection Prevention and Control (IPC), 2021 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է: