Առաջնորդությունը և ծրագրերի կառավարումը վարակի կանխարգելման և հսկողության գործում

Առաջնորդությունը համարվում է Վարակի կանխարգելում և հսկողություն (ՎԿՀ) արդյունավետ ծրագրի կարևոր բաղադրիչը։ Այս հմտությունը նպաստում է դրական փոփոխություններին ՎԿՀ թիմերում, այլ առաջնորդների և բուժաշխատողների շրջանում և ապահովում է ՎԿՀ ծրագրերի շարունակականությունը։ Այսպիսով՝ ՎԿՀ ծրագրերի հարատևության ապահովման համար ՎԿՀ առաջնորդները պետք է տիրապետեն նախագծերի կառավարման և ռիսկերի գնահատման հմտություններին և պատկերացնեն, թե ինչպես պետք է իրականացնել համապատասխան ռազմավարությունը։ Մենք կուսումնասիրենք, թե ինչպես պետք է մշակել պատշաճ կրթական ծրագրեր Ձեր հաստատության բուժաշխատողների համար։ Համակարգային փոփոխություններ իրականացնելը միշտ դժվար է։ Առաջնորդության հմտությունները Ձեզ հնարավորություն կտան կառուցել ՎԿՀ արդյունավետ թիմեր, ճիշտ ղեկավարել ՎԿՀ նախագծերն ու ապահովել ՎԿՀ ծրագրերի հարատևությունը։

自学
语言: Հայերեն
Country specific COVID-19 response

课程信息

Այս դասընթացը հասանելի է նաև հետևյալ լեզուներով:

English - Français - Shqip - Azərbaycan dili - македонски

Ընդհանուր ակնարկ: Այս դասընթացի շրջանակներում մենք կուսումնասիրենք առաջնորդի հատկանիշները և առաջնորդության տարբեր տեսակները։ Կծանոթանանք, թե ինչպես են առաջնորդական հմտությունները պայմանավորում արդյունավետ հաղորդակցությունը և կոնֆլիկտների կառավարումը։ Մենք կուսումնասիրենք նաև նախագծերի կառավարման ընթացակարգերը և մեծահասակների համար նախատեսված ՎԿՀ կրթությունը, ինչպես նաև «Իրականացում» գիտության հիմունքները և կպարզենք, թե ինչպես է մուլտիմոդալ ռազմավարությունը նպաստում վարքագծի փոփոխությանը և ազդում շահառուների վրա

Ուսուցման նպատակները Դասընթացի ավարտին Դուք կկարողանաք․

  • Սահմանել առաջնորդությունը ՎԿՀ համակարգողի դերերի և պարտականությունների համատեքստում:
  • Բացահայտել, թե ինչպես են առաջնորդության հատկանիշները և տեսակները համընկնում առաջնորդության Ձեր պատկերացումների հետ:
  • Սահմանել հաղորդակցության բաղադրիչները և նկարագրել, թե ինչպես է պետք այն կիրառել ՎԿՀ ծրագրերի շրջանակներում:
  • Ընտրել հաղորդակցության ամենաարդյունավետ ուղիները, որոնք կարելի է օգտագործել ՎԿՀ տարբեր իրավիճակներում:
  • Բացատրել, թե առաջնորդության որ հմտությունները և վարքագծերն են անհրաժեշտ կոնֆլիկտների հաղթահարման համար:
  • Բացատրել, թե ինչպես են կիրառվում նախագծերի կառավարման հմտություններն
  • Բացահայտել և դասակարգել Ձեր ՎԿՀ նախագծերին առնչվող ռիսկերը և ռիսկերի
  • Կիրառել մեծահասակների համար նախատեսված կրթության տեսությունները Ձեր
  • Նկարագրել, թե ինչպես են արդյունավետ իրականացման երեք գործոնները՝ համատեքստ, նորարարություն և շահառուներ, սահմանում ՎԿՀ գործառույթների
  • Նկարագրել, թե ինչպես վարքագծի փոփոխության գիտակցումը կարող է կիրառվել ՎԿՀ լավագույն միջամտություններ մշակելու և իրականացնելու ժամանակ:
  • Անվճար կամ փոքր ծախսերով բարեփոխումներ իրականացնելու համար ընտրել ամենաարդյունավետ ռազմավարությունը:
  • Մշակել որակի բարելավման ռազմավարություն, որը կարող է օգտագործվել ընթացակարգերի և վերջնարդյունքների համակարգային բարելավման նպատակով։

արդյունավետ ՎԿՀ ծրագրեր մշակելիս:

Դասընթացի տևողությունը: Մոտավորապես 4 ժամ:

CՀավաստագրեր: Մասնակցության հատուկ հավաստագիր կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք բարեհաջող կհանձնեն ավարտական թեստի 70%-ը: Բոլոր այն մասնակիցները, որոնք կարժանանան մասնակցության հատուկ հավաստագրի, կկարողանան ներբեռնել այս դասընթացի Open Badge-ը։ Սեղմե՛ք այստեղ՝այդ գործընթացին ծանոթանալու համար։

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Leadership and programme management in Infection Prevention and Control (IPC), 2021 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

课程内容

  • Մոդուլ 1․ Առաջնորդի հմտություններ:

    Առաջնորդությունը համարվում է Վարակի կանխարգելում և հսկողություն (ՎԿՀ) արդյունավետ ծրագրի կարևոր բաղադրիչը։ Այս մոդուլում մենք կուսումնասիրենք առաջնորդի հատկանիշները և առաջնորդության տեսակները։ Կհասկանանք նաև, թե ինչ դեր են խաղում առաջնորդները արդյունավետ հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման մեջ։ Այս հմտություններն ապահովում են դրական փոփոխություններ ՎԿՀ թիմի ներսում, այլ առաջնորդների և բուժանձնակազմի շրջանում և ապահովում են ՎԿՀ ծրագրերի շարունակականությունը։ Հաստատությունում համապատասխան որակներով առաջնորդներ ունենալը թույլ կտա Ձեզ կառուցել ՎԿՀ արդյունավետ թիմ և ծրագիր, ինչպես նաև՝ լինել վստահելի և ազդեցիկ հաստատության ներսում։
  • Մոդուլ 2․ Նախագծերի կառավարում:

    Առաջնորդությունը Վարակի կանխարգելում և հսկողություն (ՎԿՀ) արդյունավետ ծրագրի կարևոր բաղադրիչներից է։ Այս մոդուլում մենք կուսումնասիրենք, թե ինչ են իրենցից ներկայացնում նախագծերի կառավարումն ու մեծահասակների համար նախատեսված կրթությունը։ Այս հմտությունները կարող են դրականորեն անդրադառնալ ՎԿՀ թիմերի, այլ առաջնորդների և բուժանձնակազմի վրա, ինչպես նաև՝ կարող են ապահովել ՎԿՀ ծրագրերի շարունակականությունը։ Շարունակական ծրագիր ապահովելու հարցում ՎԿՀ առաջնորդները պետք է տիրապետեն նախագծերի կառավարման և ռիսկերի գնահատման հմտություններին։ Մենք կուսումնասիրենք նաև Ձեր հաստատության աշխատակիցների համար համապատասխան կրթության և վերապատրաստումների կազմակերպման կարևորությունը։ Համակարգային փոփոխությունների ներդրումը դժվար է։ Այդուհանդերձ, տիրապետելով այս հմտություններին` Դուք բավարար հիմք եք ստեղծում ՎԿՀ ծրագրերի արդյունավետ կառավարման և շարունակական ապահովման համար։
  • Մոդուլ 3.Ներդրման ռազմավարություն և որակի բարելավում:

    Ներդրման ռազմավարությունն օգնում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և ձևափոխել կոնկրետ գործողությունների ՎԿՀ ստանդարտները Ձեր հաստատության խնամքի կետերում։ Որպես ՎԿՀ համակարգող` Դուք պետք է քաջ գիտակցեք, թե ինչպես է պետք մշակել և իրականացնել ՎԿՀ միջամտությունները։ Այս մոդուլում Դուք կսովորեք հիմնական ներդրման ռազմավարությունը և կպատկերացնեք, թե ինչպես մուլտիմոդալ ռազմավարությունը կարող է աջակցել վարքագծի բարելավմանը և ազդել համապատասխան շահառուների վրա։
  • Հետթեստ․ Առաջնորդությունը և ծրագրերի կառավարումը վարակի կանխարգելման և հսկողության գործում

订阅本课程

该课程是免费的。 只需在OpenWHO上注册一个帐户并参加课程!
现在注册吧

证书要求

  • 课程证书 授予者需要至少取得课程总分的百分之 70%