El curso está disponible

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակված պացիենտների կլինիկական կառավարում. նախնական մոտեցում հիվանդության ծանր ընթացքով պացիենտին

Impartido por OpenWHO
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակված պացիենտների կլինիկական կառավարում. նախնական մոտեցում հիվանդության ծանր ընթացքով պացիենտին

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակված պացիենտների կլինիկական կառավարում» դասընթացների շարքը վերաբերում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված ծանր ընթացքով պացիենտի հանդեպ նախնական մոտեցմանը: Վերանայված թեմաները ներառում են պացիենտների սքրինինգ հետազոտությունն ու տրիաժավորումը, այդ թվում միջգերատեսչական տրիաժավորման գործիքի մասին դասընթաց, ԱՀԿ-ի շտապ բժշկական օգնության ստուգաթերթ, ինչպես նաև վերակենդանացման բաժնի տարածքի սահմանում: Ծանր հիվանդների նկատմամբ համակարգված մոտեցման թեման մատուցվում է «Առաջին օգնության հիմունքներ» դասընթացների շարքի միջոցով: Շարքը ներառում է մոտեցումներ ABCDE, շնչառական բարդությունների, շոկային վիճակի, փոփոխված գիտակցության թեմաներով: Մոդուլների նպատակն է բուժաշխատողին նախապատրաստել և աջակցել ծանր հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու գործում:

Այս նյութերը գործարկվել են 05/05/2021թ. Քանի որ COVID-19-ի վերաբերյալ գիտական ապացույցներն ու տեխնիկական ուղեցույցներն անընդհատ զարգանում են, այս դասընթացի նյութերը հնացած են։ Այս դասընթացը վերանայման փուլում է: Միևնույն ժամանակ, խնդրում ենք այցելել https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019 վերջին թարմացումները:

Photo credits: WHO/Yikun Wang

En modo autodidacta
Idioma: Հայերեն
English
COVID-19

Información del curso

Այս դասընթացը հասանելի է նաեւ հետեւյալ լեզուներով.

English - Soomaaliga - Español - Português - Russian

Համառոտ նկարագրություն Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների կլինիկական կառավարում» դասընթացների շարքը մշակվել է բուժաշխատողների համար, COVID-19-ի համավարակի ժամանակ: Դասընթացը մատուցում է կարևոր գիտելիքներ պացիենտներին անվտանգ, արդյունավետ և որակյալ խնամք ապահովելու վերաբերյալ: Շնորհանդեսներում քննարկվում են կլինիկական կառավարման բոլոր կողմերը, այդ թվում բուժհաստատության նախապատրաստման և պահուստային ռեսուրսների պլանավորման, բուժաշխատողների վարակի կանխարգելման և վերահսկման, աշխատանքի փոխանցման և ընդունման, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված թեթև, միջին և ծանր պացիենտների կլինիկական կառավարման, ծանր ընթացքով պացիենտների հանդեպ նախնական մոտեցման, տարեցների, հղիների ու երեխաների հանդեպ հատուկ պայմանների, ինչպես նաև վերականգնման գործընթացի, էթիկայի և պալիատիվ խնամքի խնդիրները:

Դասընթացների շարքը ներառում է տեսադասախոսություններ և ներբեռնելու հնարավորությամբ շնորհանդեսներ, որոնք զուգորդվում են ամենաթարմ ուղեցույցներով և ապացույցների օրինակներով: Յուրաքանչյուր դասընթաց պարունակում է 5-10 մոդուլ, իսկ դասախոսությունների վերջում տրվում է գիտելիքի յուրացման վարժության հարցաշարը:

Եթե ցանկանում եք ձեռք բերել հավելյալ տեղեկատվություն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների կլինիկական կառավարման այլ փուլերի մասին, կարող եք ծանոթանալ դասընթացի շարքի մյուս մոդուլներին:

Ուսուցման նպատակները: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան

  • Տիրապետել COVID-19-ով վարակված պացիենտի խնամքի ամբողջ գործընթացին: Այդ թվում գիտելիքներ կտրամադրվեն սքրինինգ հետազոտության, մեկուսացման, ըստ հիվանդության ընթացքի տրիաժ դասակարգման, խնամքի գործընթացի ավարտի վերաբերյալ:
  • Բացատրել տրիաժի կարևորությունը:
  • Նկարագրել միավորված բուժհաստատությունների տրիաժավորման գործընթացը և դրա կիրառումը մեծահասակների և մանկական տրիաժի պարագայում:
  • Բնութագրեք վթարային տեղամասում ռեզուս տեղամասի նշանակման հիմնական տարրերը:
  • Նշել, թե ինչով է օգտակար ԱՀԿ-ի շտապ բժշկական օգնության ստուգաթերթը:
  • Համադրել ABCDE համակարգված մոտեցման բաղադրիչները ծանր հիվանդությանը:
  • Տիրապետել SAMPLE (նմուշ) պատմության բաղադրիչներին:
  • Բացատրել սուր հիվանդ հիվանդի համար ABCDE համակարգային մոտեցման կառուցվածքը, կազմակերպումը եւ կիրառումը:
  • Բացահայտեք հիմնական պատճառները, նշանները եւ ախտանիշները եւ կառավարումը' օդային ուղիների սուր խոչընդոտումը, շնչառության դժվարությունը, վատ պերֆուզիոն եւ ցնցումը եւ փոփոխված մտավոր վիճակը; եւ
  • Քննարկեք հատուկ ուշադրություն եւ կառավարման տարբերություններ սուր հիվանդ մանկաբույժ հիվանդի համար, որին ներկայանում է. օդային ուղիների սուր խոչընդոտում, շնչառության դժվարություն, վատ պերֆուզիա եւ փոփոխված մտավոր կարգավիճակ:

Դասընթացի տևողությունը: Դասընթացը կտևի մոտավորապես վեց ժամ:

Հավաստագրեր. Հաջողության վկայականի գրանցումը հասանելի կլինի այն մասնակիցներին, ովքեր բոլոր հարցումների ընթացքում առկա ընդհանուր կետերից առնվազն 80% կստանան: Մասնակցության հավաստման վկայականը հասանելի է նաեւ դասընթացի նյութի առնվազն 80% լրացման մասնակիցների համար: Մասնակիցները, ովքեր ստանում են Ձեռքբերման գրանցում, կարող են նաեւ ներբեռնել Open Badge այս դասընթացի համար: Սեղմեք այստեղ իմանալու համար, թե ինչպես:

Այս նյութը հայերեն թարգմանված է անգլերեն դասընթացից. Clinical management of patients with COVID-19: Initial approach to the acutely ill patient , 2021 թ. ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այս թարգմանության բովանդակության համար: Անգլերեն և հայերեն տարբերակների անհամապատասխանության դեպքում հիմք պետք է ընդունել անգլերեն տարբերակը։ Թարգմանությունը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։ Այս նյութը միայն կրթական օգտագործման համար է:

Contenido del curso

  • Մոդուլ 1. Սքրինինգ հետազոտություն և տրիաժ:

    Մոդուլի նպատակներն են բացատրել COVID-19-ով վարակված պացիենտի խնամքի ամբողջ գործընթացը, նկարագրել սքրինինգ հետազոտությունը, մեկուսացումը, տրիաժ դասակարգումը ըստ հիվանդության ընթացքի, համաձայն COVID-19-ով վարակված պացիենտի խնամքի գործընթացի, տարբերել մեխանիզմները, որոնք կվկայեն խնամքի գործընթացի ավարտի մասին:
  • Մոդուլ 2. Միավորված միջգերատեսչական տրիաժի գործիք:

    Մոդուլի նպատակն է նկարագրել տրիաժի գործընթացներն ու փուլերը, համադրել նպատակները, սահմանել կարմիր, դեղին կամ կանաչ տրիաժում դասակարգված պացիենտների խնամքի նպատակներն ու հրատապության մակարդակը, կիրառել միավորված միջգերատեսչական տրիաժի գործիքը մեծահասակների և մանկական բաժնի պացիենտների համար:
  • Մոդուլ 3. Վերակենդանացման բաժնի տարածքի սահմանում:

    Մոդուլի նպատակն է հիմնավորել հստակ նշանակված վերակենդանացման տարածքի սահմանումը, թվարկել ֆունկցիոնալ վերակենդանացման տարածքի համար կարևոր չորս հատկանիշներն ու առանցքային նյութական ռեսուրսները, նկարագրել կարմիր տրիաժի խմբի պացիենտի ժամանման, տրիաժավորման և վերակենդանացման գործընթացը, թվարկել քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել նախքան բուժաշխատողները և պատգարակակիրները դուրս կգան վերակենդանացման համար նախատեսված տարածքից:
  • Մոդուլ 4. ԱՀԿ-ի բժշկական շտապ օգնության ստուգման ցուցակը:

    Մոդուլային նպատակներ. նկարագրել բժշկական շտապ օգնության ստուգման ցուցակը եւ բացահայտել, թե ինչպես է այն թիկունք կանգնում կլինիկական դատողությանը, ելակետային հիմնական փուլերը ստուգողական աշխատանքների իրականացման ժամանակ; նկարագրել ստուգողական ցուցակի երկու դադարի կետերը, ներառյալ յուրաքանչյուրի ռացիոնալ եւ համապատասխան ժամկետը:
  • Մոդուլ 5. ABCDE մոտեցում հիվանդության ծանր ընթացքով պացիենտի հանդեպ:

    Մոդուլի նպատակներն են՝ համադրել ABCDE համակարգված մոտեցման բաղադրիչները հիվանդության ծանր ընթացքին, թվարկել SAMPLE (նմուշ) դեպքի բաղադրիչները, բացատրել յուրաքանչյուր ծանր հիվանդի պարագայում ABCDE համակարգված մոտեցումը կիրառելու կարևորությունը՝ անկախ նրանից՝ պացիենտը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ, բացատրել հիվանդության ծանր ընթացքով անչափահաս, պացիենտներին բնորոշ առանձնահատկությունները, այդ թվում վտանգավոր ախտանշանները և համապատասխան միջամտությունները:
  • Մոդուլ 6. Մոտեցում դժվարացած շնչառություն ունեցող պացիենտին:

    Մոդուլի նպատակն է կիրառել ABCDE համակարգված մոտեցումը դժվարացած շնչառություն ունեցող պացիենտին, կազմել հատուկ SAMPLE (նմուշ) պատմություն, թվարկել դժվարացած շնչառության ընդհանուր պատճառները, նկարագրել առանցքային հմտությունները, որոնք անհրաժեշտ է կիրառել դժվարացած շնչառություն ունեցող պացիենտի պարագայում:
  • Մոդուլ 7. Մոտեցում շոկի մեջ գտնվող պացիենտին:

    Մոդուլի նպատակն է կիրառել ABCDE համակարգված մոտեցումը շոկի մեջ գտնվող պացիենտի պարագայում, կազմել հատուկ SAMPLE (նմուշ) պատմություն, թվարկել շոկի ընդհանուր պատճառները, նկարագրել առանցքային հմտությունները, որոնք անհրաժեշտ է կիրառել շոկի մեջ գտնվող պացիենտի համար, բացատրել, թե ինչպես հետևել հիվանդներին, որոնք ներերակային հեղուկներ են ստանում շոկը հաղթահարելու համար, ինչպես նաև մոնիտորինգի կարևորությունը:
  • Մոդուլ 8. Մոտեցում գիտակցության փոփոխված վիճակով (փոփոխված հոգեվիճակով) պացիենտին:

    Մոդուլի նպատակն է կիրառել ABCDE համակարգված մոտեցումը գիտակցության փոփոխված վիճակով պացիենտի պարագայում, կազմել հատուկ SAMPLE (նմուշ) պատմություն, թվարկել պացիենտի հոգեվիճակի փոփոխության հավանական պատճառները, նկարագրել առանցքային հմտությունները, որոնք անհրաժեշտ է կիրառել գիտակցության փոփոխված վիճակում:

Matricularme en este curso

El curso es gratuito. Solo tiene que crear una cuenta en OpenWHO ¡y ya puede hacer el curso!
Matricularme ahora

Requisitos para el certificado

  • Obtenga un certificado de estudios al obtener más del 80% del número máximo de puntos de todos los trabajos evaluados.
  • Obtenga una confirmación de participación al completar al menos el 80% del material del curso.
  • Obtenga una insignia digitale abierta al completar el curso.